Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ՌԴ Նախագահին ՀՀ Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել:

Հայերեն English Русский