Կառավարությունը կշարունակի շինարարության և ճարտարապետության զարգացումն ապահովող ջանքերը. վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ տոնական օրվա կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլորը հպարտ են մեր ազգային ճարտարապետական ժառանգությամբ, որին բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և ազգային ինքնատիպությունը: Վարչապետի խոսքով՝ հայկական ճարտարապետությունը արժանի տեղ է զբաղեցնում համաշխարհային ճարտարապետական ժառանգությունում:

«Դարերի ընթացքում այլ ժողովուրդների հետ ակտիվ մշակութային շփումներն ու փոխհարաբերություններն իրենց ազդեցությունն են ունեցել հայկական ճարտարապետության վրա, բայց այն պահպանել է իր ազգային դիմագիծը՝ մշտապես խարսխված լինելով ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ճարտարապետների աշխատանքի շնորհիվ հանրապետությունում կառուցվում են նոր, գեղեցիկ, առավել հուսալի շենքեր ու շինություններ, պետական, հասարակական կառույցներ: Գործադիրի ղեկավարը գոհունակությամբ է ընդգծել, որ չնայած տարբեր մասնագիտական մոտեցումներին, հայ ճարտարապետներն այսօր համախմբվել են մասնագիտական ընդհանրությունների շուրջ, ինչը նրանց առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման լավագույն գրավականն է:

«Մեր տնտեսության զարգացման գործում շինարարական ոլորտին և, անշուշտ, ճարտարապետությանը մեծ դեր է վերապահված, ուստի Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել ոլորտի հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը՝ ճարտարապետներին մաղթելով բեղմնավոր աշխատանք և ստեղծագործական նոր նվաճումներ՝ հանուն մեր հայրենիքի:

Հովիկ Աբրահամյանը Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով է խրախուսել «Հայնախագիծ» ԲԲԸ գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Սաշուր Քալաշյանին, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ճարտարապետության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ճարտարապետների միության անդամ Գարրի Ռաշիդյանին և ՀՀ վաստակավոր ճարտարապետներ, ՀՀ ճարտարապետների միության անդամներ Հրաչ Պողոսյանին, Աշոտ Ալեքսանյանին ու Գուրգեն Մուշեղյանին:

Հայերեն English

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը

Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը