Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը լույս կտեսնի 2015թ. սեմպտեմբերի 8-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին նոր գրքի հեղինակը բրիտանացի գրող Էնթոնի Հորովիցն է: Հորովիցին նոր գիրք գրելու առաջարկությամբ դիմել են Ջեյմս Բոնդի կերպարի հեղինակ Յան Ֆլեմինգի հաջորդները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Հորովիցը գիրքը կգրի Ֆլեմենգի սցենարի հիման վրա, որի մոտիվներով հեռուստանովելն այդպես էլ չնկարահանվեց: «Մահ անիվների վրա» սերիալի գործողությունները պետք է ընթանային 1950-ականներին, Գերմանիայում, ավտոարշավի հրապարակում: Ըստ հեղինակի, Բոնդը պետք է կանխեր բրիտանացի հայտնի ավտոարշավորդ Սթրիլինգ Մոսայի ավտովթարը: Ֆիլմում բացասական կերպարը պատկանում է ռուսներին: Սցենարը, որի վրա պետք է աշխատի Հորովիցը, երբեք չի հրատարակվել:

«Միթե ես կարող էի հրաժարվել Ջեյմս Բոնդի մասին նոր գիրք գրելու առաջարկությունից»,- ասել է Հորովիցը` հավելելով, որ «007 գործակալի» պատմությունները շատ խորը հետք եւ ազդեցություն են թողել թե' իր կյանքի, թե' մասնագիտական գործունեության վրա:

Նախատեսվում է, որ գիրքը կհրատարակվի 2015թ. սեպտեմբերի 8-ին:

Հայերեն Русский

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes