Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն Հայաստանին խրախուսող և Ադրբեջանին քննադատող բանաձև է ընդունել

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն Հայաստանին խրախուսող և Ադրբեջանին քննադատող բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն աշնանային նստաշրջանի արդյունքներով ընդունել է բանաձև, որում դրական է գնահատել Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայության ներդրման փաստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթղթում նշվում է, որ նման փոփոխությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և սկիզբն է սահմանադրական բարեփոխման գործընթացի:

ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների և ճնշումների կապակցությամբ: Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում կա հետընթաց մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգելու հարցում:

ԵԽԽՎ-ն պատասխանատվության է հրավիրել Ադրբեջանին` կոչ անելով երկրի իշխանություններին ու կառավարությանը զերծ մնալ քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ճնշումներից, երաշխավորել, որ դատական համակարգը չի օգտագործվում քաղաքական նպատակներով և անհապաղ կերպով ազատ արձակել ճաղերի հետևում գտնվող քաղբանտարկյալներին: Փաստաթղթում նշվում է, որ Բաքվի իշխանությունները պետք է իրագործեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները և հարգեն մարդու տարրական իրավունքներն ու ազատությունները` այդ թվում և խոսքի, կազմակերպությունների և հավաքներ իրականացնելու ազատությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում