Հասարակական

Հանրապետական կուսակցությունը պարգևատրեց լավագույն մանկավարժներին

2 րոպեի ընթերցում

Հանրապետական կուսակցությունը պարգևատրեց լավագույն մանկավարժներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Հայաստանի վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մասնակցեց Ուսուցչի օրվա առթիվ ՀՀԿ կանանց խորհրդի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրանց ներդրումը մատաղ սերնդի կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում: Վարչապետը վստահեցրեց, որ մանկավարժների խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

Ուսուցչի օրվա առթիվ, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեցմի խումբ մանկավարժների: Հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող ավելի քան մեկ տասնյակ ուսուցիչներ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով:

2014 թ. լավագույն մանկավարժներին գերատեսչական մեդալներով պարգևատրեցին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրապետության մարզերի և մայրաքաղաքի կրթության բնագավառի ներկայացուցիչներ, մանկավարժներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում