Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի սահմանմանը, ձեռնարկատիրական արտոնագրի ժամկետի երկարաձգմանը, զեղչային համակարգի կիրառմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Քննարկման ընթացքում խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ և հանդես եկել առաջարկություններով: Ամփոփելով` վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է լրամշակել հարկային ոլորտին վերաբերող բարեփոխումների փաթեթը և վերջնական տարբերակ ներկայացնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում