Պաշտոնական

Վարչապետը մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակին նվիրված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը մասնակցել է Ելփին համայնքի 186-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում տարածքների համաչափ զարգացման ուղղությամբ: «Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի աջակցի գյուղական համայնքներին՝ ենթակառուցվածքների, գյուղատնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման գործում: Ելփինն ինձ համար հարազատ գյուղ է, մի քանի անգամ եղել եմ այստեղ, ունեմ բարեկամներ: Համոզված եմ, որ այս շփումները հնարավորություն են տալիս անմիջապես գյուղացուց տեղեկանալ համայնքներում առկա խնդիրների մասին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը զրուցել է համայնքի բնակիչների հետ՝ հետաքրքրվել գյուղատնտեսական աշխատանքներրի ընթացքով, ինչպես նաև նրանց հուզող հարցերով: Ելփինցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին համայնքում տարբեր ծրագրերի իրականացմանն աջակցելու համար և ներկայացրել առկա խնդիրները:

Ելփին համայնքի ավագանու որոշմամբ` ՀՀ վարչապետին շնորհվել է համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում