ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում ևս ՎԶԵԲ-ը կշարունակի ֆինանսավորել Հայաստանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը չի դադարեցնի Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը` անկախ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին առևտրի ֆինանսավորման վերաբերյալ անցկացվող կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական Ասիայի և Կովկասի ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի տնօրեն Մայկ Թեյլորը: Նա նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանի հետ համատեղ ծրագրերը տվել են դրական արդյունքներ և բանկն այստեղ ունի հավատարիմ գործընկերներ: «Սպասենք, տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն, որովհետև այդ զարգացումները մեզ համար ևս հետաքրքիր են: Սակայն անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն, մենք հավատարիմ ենք մնում Հայաստանին, մեր գործընկերներին Հայաստանում և հատկապես մեր վստահությանն արժանացած բանկերին, որոնց հետ շարունակելու ենք համագործակցել»,- վստահեցրեց նա:

Հայաստանը Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին, և ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10մլն եվրո: ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են` էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը:

Հայերեն English Русский

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

«Tour of Armenia»-ն պետք է դառնա ամենամյա մրցաշար. Փաշինյան

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը