Հասարակական

ՀՀ վարչապետը ոչ պաշտոնական այցով եղել է Վայոց ձորի մարզում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ոչ պաշտոնական այցով եղել է Վայոց ձորի մարզում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարագա Սուրբ Խաչ տոնի առիթով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 28-ինորդու, թոռների և հարազատների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ համայնքի տարածքում գտնվող իր տատիկի և պապիկի գերեզմաններին, որից հետո այցելել նաև Նորավանք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է մարզպետ Էդգար Ղազարյանը:

«2014 թվականի սեպտեմբերի 28-ի կիրակի օրը շատ հաճելի էր հյուրընկալել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին Վայոց ձորում: Վարագա Սուրբ Խաչ տոնի առիթով վարչապետը որդու, թոռների և հարազատների ուղեկցությամբ այցելեց ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խնձորուտ համայնքի տարածքում գտնվող իր տատիկի և պապիկի գերեզմաններին, որից հետո այցելեց նաև Նորավանք:ՀՀ վարչապետի անսպասելի այցն ու պարզ և անմիջական շփումները մարդկանց հետ որոշակի հաճելի շփոթմունք էին առաջացրել Խնձորուտի բնակիչների և Նորավանք ժամանած զբոսաշրջիկների շրջանում»,- գրել է Էդգար Ղազարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում