Պետական այցով Հայաստան ժամանեց Հունաստանի նախագահը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով րոպեներ առաջ երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի նախագահին դիմավորեց ՀՀ արտաքին գորերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին:

ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով:Նախագահ Պապուլիասը հանդիպում կունենա Հայաստանում հունական համայնքի հետ ևս:

Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը նշեց նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը լուծարելու հիմնավորումը

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա

Չինաստանում մեկնարկել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ գագաթնաժողովը

ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումներից է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը և սահմանների բացումը

Բարձր կատարողական ունեցող դպրոցները կկարողանան տարեկան մինչև 10 միլիոն դրամ լրացուցիչ աջակցություն ստանալ

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման համար առանցքային են վստահությունն ու երկարաժամկետ համագործակցությունը. միջազգային փորձագետներ

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը 2029 թվականին ավելի իրատեսական է․ Նիկոլ Փաշինյան

Ինչ ճանապարհով ընդդիմությունը կհեռացվի խորհրդարանից․ մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

Օմանի ափերի մոտ լցանավ է գրոհի ենթարկվել

Արաբական կոալիցիան և հութիները հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին