Քաղաքականություն

Կանադան դատապարտել է հայկական եկեղեցու ոչնչացումն իսլամիստների կողմից

2 րոպեի ընթերցում

Կանադան դատապարտել է հայկական եկեղեցու ոչնչացումն իսլամիստների կողմից

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան ցավում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության կողմից հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու և Մեծ Եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի ոչնչացման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կանադայի արտաքին հարաբերությունների, առևտրի և զարգացման նախարարության պաշտոնական կայքը, այս մասին հայտարարություն է արել Կանադայի կրոնական ազատությունների դեսպան Անդրյու Բենեթը:

«Մեկ այլ սուրբ վայրի կանխամտածված և վայրագ ոչնչացումը կրկին ի ցույց է դնում ԻԼԻՊ-ի բնույթն ու դրա օրակարգը, որը գործում է ատելությամբ և անհանդուրժողականությամբ: ԻԼԻՊ-ի գործողությունները շարունակում են ցուցադրել բռի ատելություն մարդկային արժանապատվության և հիմնարար ազատությունների, այդ թվում և կրոնական ազատության նկատմամբ:

ԻԼԻՊ-ի հարձակումներն անխտիր թիրախավորում են քրիստոնյաներին, եզդիներին, շիա և սուննի մահմեդականներին ու նրանց կրոնական հաստատությունները:

Կանադան շարունակում է դատապարտել այս ահաբեկչական խմբավորմանը, որը խեղաթյուրել և ձևափոխել է իսլամի ուղերձն ու սպանել հազարավոր անմեղ մարդկանց»,- ասվում է Բենեթի հայտարարության մեջ:

Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին իսլամիստ ահաբեկիչների կողմից ականահարվել է սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին: Եկեղեցին նվիրված է եղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն ԿիլիկիոԳարեգին Բկաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին այն հռչակվել է համազգային ուխտատեղի` Արամ Ա կաթողիկոսի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում