Քաղաքականություն

Հռոմի պապը հակված է գալ Հայաստան. La Repubblica

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապը հակված է գալ Հայաստան. La Repubblica

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից նոյեմբերին Թուրքիա կատարելիք այցին կարող է հաջորդել այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է իտալական La Repubblica պարբերականը:Պարբերականն ընդգծում է աշխարհում դեռեւս առկա բաժանարար գծերի մասին ու փաստում տարբեր տարածաշրջաններում առկա արգելքները վերացնելու կարևորությունը: La Repubblica-ն գրում է, որ նման արգելք` փակ սահմանների տեսքով գոյություն ունի նաև Անկարայի և Երևանի միջև, և Հռոմի պապն իր առաջիկա այցերի ժամանակ կփորձի շոշափել այս խնդիրը: Պարբերականը հայտնում է, որ Հռոմի պապի այցը Թուրքիա արդեն որոշված է: Այն կտևի երկու օր և կկայանա նոյեմբերի 29-30-ը: Այցելությունը կիրականացվի հույների տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հրավերով: Ֆրանցիսկոս պապը նախ կլինի Անկարայում, ապա Ստամբուլում կմասնակցի Սուրբ Անդրեասի տոնակատարությանը: La Repubblica-ն հայտնում է, որ Թուրքիայում, որտեղ բնակչության 99,8 տոկոսը մուսուլման է, Հռոմի պապը կխոսի և հանդես կգա Իրաքում և Սիրիայում հալածվող և սպանվող քրիստոնյաների պաշտպանության դիրքերից:

«Սակայն Թուրքիա կատարելիք նրա այցելությունը հետապնդում է մեկ այլ նպատակ ևս. խոսքը Հայոց ցեղասպանության մասին է, որի 100-րդ տարելիցը կնշվի ապրիլին: Անկարան չի ճանաչում այն` կատարվածն անվանելով «ջարդեր» Օսմանյան կայսրությունում»,- գրում է իտալական պարբերականը` հիշեցնելով, որ նախքան Հռոմի պապ ընտրվելը Ֆրանցիսկոսն Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում բավական ջերմ հարաբերություններ է ունեցել հայկական համայնքի հետ, իսկ կատարված իրողություններն էլ որակել է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: La Repubblica-ն հիշեցնում է վերջերս հայտնի դարձած տեղեկությունն այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հռոմի պապը կոգեկոչի Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում իրականացվելիք արարողությամբ: «Այդուհանդերձ, Հռոմի պապն ուզում է ավելին անել: Հայաստանը հրավիրել է նրան. Ֆրանցիսկոսը հակված է ընդունել հրավերը»,- եզրափակում է La Repubblica-ն:

Տեղադրություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում