Պաշտոնական

Տեղի է ունեցել FREDA-ի հոգաբարձուների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել FREDA-ի հոգաբարձուների խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի(FREDA)հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի շրջանակում քննարկվել և հատատվել է Հայաստանում գյուղական տարածքների զարգացմնան հիմնադրամի 2013 թվականի, ինչպես նաև բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հաշվետվությունը:

Նիստում արծարծվել է նաև հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Անդրադարձ է եղել հիմնադրամի զարգացման հետագա հեռանկարներին և ներկայացվել մի քանի ուղղություններ: Խորհրդի անդամները հանդես են եկել տարբեր առաջարկություններով, որոնք ամփոփ տեսքով և հստակ ծրագրերով հիմնադրամի կողմից կներկայացվեն խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում