Գիտնականներն առաջին անգամ մոլեկուլը դիտել են շարժման մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի եւ Ֆինլանդիայի քիմիկոսներն առաջին անգամ մոլեկուլի տատանումներին հետեւել են իրական ժամանակի ռեժիմով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գիտնականների հոդվածը հրապարակված է Nature Photonics հանդեսում, իսկ դրա հակիրճ բովանդակությանը կարելի Է ծանոթանալ Իրվայնի Կալիֆոռնիական համալսարանի կայքում:

Սկսած 1980 թվականից՝ գիտնականները ցուցադրում Էին միայն մոլեկուլների մեկուսի պատկերները: Իսկ այժմ քիմիկոսներին հաջողվել Է իրական ժամանակի ռեժիմով հետեւել մոլեկուլի անընդհատ շարժմանը եւ դրանով իսկ դիտարկել նրա անցումը քվանտային մի վիճակից մյուսին:

Դրա համար գիտնականներն օգտագործել են մի զույգ նանոմասնիկներ, որոնք ամրացված են եղել մոլեկուլhg: Այդ նանոմասնիկները հանդես են եկել յուրատեսակ ալեհավաքի դերում, որի օգնությամբ մասնագետները կարող Էին հետեւել մոլեկուլի շարժմանը:

Մեկ ժամվա ընթացքում լազերի եւ մանրադիտակի օգնությամբ քիմիկոսները տվյալներ Էին հավաքում նրա վիճակի փոփոխման վերաբերյալ: Փորձագետների կարծիքով՝ քիմիկոսների հայտնագործություն կարող Է նպաստել առաջընթացին բարձրարտադրողական քվանտային համակարգիչների ստեղծման գործում, ինչպես նաեւ կօգնի կատարելագործել Էլեկտրոնային հաղորդագրությունների ծածկագրման մեթոդները:

Հայերեն Русский

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes