Հունաստանը ապացուցեց հավատարմությունը համամարդկային արժեքներին. Էդվարդ Նալբանդյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է արել Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։

Այս քայլով Հունաստանը ևս մեկ անգամ ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և կարևոր քայլ կատարեց` ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ»։

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով: Օրինագիծը նախատեսում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում եւ 10.000 - 30.000 եվրո տուգանք:Այսպիոսով` Հունաստանը երրորդ պետությունն է` Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

Հայերեն English Русский

Իսրայելի նախագահը ստացել է ընտրությունների պաշտոնական արդյունքները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներն Իրանի դեսպանի հետ քննարկել են ոլորտում համագործակցության խորացման հարցերը

Կվերականգնվեն Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ չվերթները

Խամենեին հայտարարել է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ

Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե

Դատախազության տուժողակենտրոն մոտեցումն այլընտրանք չունի. Աննա Վարդապետյանն ընդունել է Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցներին

ՀՀ ԳԱԱ-ի և Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հունգարիան մինչև 2027 թ. աշուն կհրաժարվի ռուսական գազից

Հռոմում ներկայացվել է Թալալ Խրայիսի մասին «Լրագրողի պատմությունը» գիրքը

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 37-ի. Զապորոժիեում սուգ է հայտարարված