Պաշտոնական

Վահե Հակոբյանը նշանակվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

2 րոպեի ընթերցում

Վահե Հակոբյանը նշանակվել է  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Ակս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

վահե Հակոբյանի կենսագրական տվյալներն են.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

18 մայիսի 1977 թ., Սյունիքի մարզ, ք. Քաջարան

Կրթություն

1994-1999 թթ. - Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, տնտեսագետի որակավորում

1999- 2003 թթ. - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա, պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

1999 թ. - «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ

2000-2002 թթ.- ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ

2003-2004 թթ. - «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն

2004-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)

2007-2012 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)

2012 թ. մայիսի 6 - ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 38 ընտրատարածքից

2013-2014 թ.թ. ՀՀ Սյունիքի մարզպետ

2014թ. սեպտեմբերի 9-ից՝ - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում