Պաշտոնական

Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին

1 րոպեի ընթերցում

Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Էդուարդո Էռնեկյանը շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ հետագայում ևս Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը հաջողությամբ կզարգանա:

Այնուհետև վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում տարբեր բնագավառներում Էդուարդո էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկայում նախատեսվող նախագծերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում