Ավստրայի ԱԳ նախարարին մտահոգում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: Եվրոպայի խորհրդում նախագահությունն ընտրվում է երկրների այբբենական հերթականությամբ եւ հենց այդ պատճառով է Ադրբեջանը ստանձնել Եվրոպայի խորհրդի նախագահությունը: «Ցանկանում եմ շեշտել, որ Ադրբեջանը չի ընտրվել, զուտ այբբենական հերթականության պատճառով է դարձել ԵԽ-ն նախագահող երկիր: Սա կարեւոր փաստ է: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին եւ խոսքի ազատության սահմանափակումներին, անշուշտ մենք մտահոգված ենք այն վիճակով, որ առկա է Ադրբեջանում: Ավստրիան ԵՄ անդամ պետություն է եւ շատ է կարեւորում մարդու իրավունքներ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան սեպտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

Ավստրիացի դիվանագետն ասաց, որ մի քանի օրից այցելելու է Ադրբեջան եւ տեղում քննարկելու մարդու իրավունքների վիճակը: «Մեզ հատկապես անհանգստացնում է Բաքվում քաղաքական բանտարկյալների իրավիճակը եւ մենք կօգտագործենք մեր հնարավորությունները արտահայտելու քննադատական դիրքորոշում այդ իրավիճակի վերաբերյալ»,- ասաց Կուրցը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում է Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:

Այսօր Ավստրիայի Հանրապետության արտգործնախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի շրջանակներում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի նաեւ Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը:

Հայերեն English Русский

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել