Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ ֆրանսիացի պատգամավորների այցը կնպաստի հայ-ֆրանսիական բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացումը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկկողմ կապերն էլ ավելի զարգանան, ինչի համար կա մեծ ներուժ»,- նշել է վարչապետը:

Ընդգծելով, որ ներկայում Հայաստանում հաջողությամբ գործունեություն է ծավալում ֆրանսիական 180 ընկերություն, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ առաջիկայում դրանց թիվը կավելանա: Վարչապետը և Բրյունո լը Ռոուն կարծիք են հայտնել, որ Հայաստանը կարող է հարթակ հանդիսանալ ֆրանսիական ընկերությունների համար՝ եվրասիական շուկա մուտք գործելու համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահի խոսքով՝ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի զարգացմամբ ու պատրաստ է հետագայում ևս համակողմանի աջակցություն ցուցաբարել այդ գործին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Բրյունո լը Ռոուն ասել է. «Ինչպես Հայաստանում նշեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, մենք ունենք քաղաքական կամք՝ ամբողջացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ինչի արդյունքում կնախատեսվի քրեական հետապնդում բոլոր նրանց համար, ովքեր կժխտեն Հայոց ցեղասպանության փաստը: Վստահ ենք, որ Ցեղասպանության ճանաչումն ունի կանխարգելիչ դերակատարություն և խաղաղության հաստատման համար կարևոր է դրա ժխտումը բացառելը»: Բրյունո լը Ռոուն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրյակին կարևորել է նաև հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի սերտացումը՝ միջազգային հանրության շրջանում անհրաժեշտ աշխատանքներ տանելու համար:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին իրենց դիրքորոշման համար և ընդգծել, որ եթե Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները ժամանակին չեն դատապարտվում, ապա ունենում են կրկնվելու հավանականություն:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծել դրա լուծման անհրաժեշտությունը խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակում:

Կողմերը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող օրակարգային այլ հարցեր:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան