ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցելու վերաբերյալ ՕԵԿ դիմումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի ստորագրությամբ ստացել է քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասին համաձայն փաստաթուղթ,որի համաձայն մերժվում է Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի խնդրանքը քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Ներկայացնելով Ագրարային համալսարանի մի շարք ուսանողների և աշխատակազմի կողմից ցանկապատի քանդման օգոստոսի 13-ի միջադեպը` այս մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին տեղեկացրեց Ագրարային համալսարանի ընդհանուր գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը:

«Այդ միջադեպի կապակցությամբ ՕԵԿ մի շարք անդամներ դիմել էին ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին` Ագրարային համալսարանի ուսանողների ու աշխատակիցների արարքը բնութագրելով որպես խուլիգանական արարք: Երկու օր առաջ ՀՀ հատուկ քնչական ծառայության վարչության պետի տեղակալի ստորագրությամբ ստացանք քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասին համաձայն փաստաթուղթ՝ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի դիմումների հիման վրա քրեական գործ հարուցելու մերժման մասին», - ասաց Պարույր Էֆենդյանը:

Ագրարային համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի խոսքով, պատգամավորները հայտնում էին, որ միջադեպի արդյունքում Հովհաննես Մարգարյանի ողնաշարն է վնասվել, Հեղինե Բիշարյանի գլուխը, սակայն պարզվեց, որ առաջինն արդեն յոթ տարի է բողոքում ողնաշարի ցավից, իսկ երկրորդը հրաժարվել է բժշկական հետազոտությունից:

«ՕԵԿ կուսակցությունը իր 262 ք/մ տարածքից դուրս աշխատանքներ է իրականացնում ևս 190 ք/մ հողատարածքի վրա, որն անվիճելիորեն պատկանում է Ագրարային համալսարանին և հանդիսանում է պետության սեփականությունը: Որպես դասախոս, ինչպե՞ս մեկնաբանեմ ուսանողին ՕԵԿ անդամների արարքները, որ պատգամավորները չեն ենթարկում օրենքի և կարգ ու կանոնի՞», - նշեց Ագրարային համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը:

Դեպքը տեղի է ունեցել Աբովյան 43/1 հասցեում, ՀԱԱՀ-ը և ՕԵԿ-ը վիճում են այն հողակտորի շուրջ, որը Երևանի նախկին քաղաքապետը հատկացրել էր ՕԵԿ կուսակցությանը որպես հողատարածք, իսկ այժմ այնտեղ գտնվում է երկհարկանի շենք, որն, ըստ բանախոսների, կառուցված է առանց շինթույտվության և նախագծի: «Վատն այն է, որ քաղաքի կենտրոնում ցերեկը և հիմնականում գիշերը կառուցվեց երկհարկանի շենք: Ոչ դատարանը, ոչ ԴԱՀԿ-ը, ոչ քաղաքապետարանը չկարողացան դադարեցնել ապօրինի շինարարությունը», - ասաց Պարույր Էֆենդյանը:

Էֆենդյանը նշեց, որ իրենք ՕԵԿ կուսակցությանը քանիցս խորհուրդ են տվել հողատարածքում օրինական ճանապարհով աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որ անհրաժեշտ է դիմել կառավարությանը՝ թույլատվություն ստանալու: Այդ առումով դեռ 2008թ. ՀԱԱՀ խորհուրդը ՕԵԿ-ին իր համաձայնությունն էր տվել համապատասխան տարածքում վարչական շենք կառուցելու: Սակայն համաձայնությունը օրենքի ուժ չուներ, շինարարաություն կարող էր կատարվել միայն կառավարության կողմից համապատասխան թույլատվություն ունենալու դեպքում: Ըստ համաձայնության փաստաթղթի ենթադրվում էր, որ շինությունը պետք է լիներ միայն 262ք/մ մեկհարկանի կառույց՝ առանց այլ շինությունների վնաս հասցնելու: Շենքի շահագործումը պետք է իրականացվեր Ագրարային համալսարանի հետ համատեղ: Սակայն կառավարությունից մերժում ստանալուց հետո ՕԵԿ կուսակցությունը Երևան քաղաքի նախկին քաղաքապետից,վերը նշած 262ք/մ տարածքից բացի, ստացել է սեփականության իրավունք ևս 190 ք/մ համար:

2006 թ. վերջին Ագրարային համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից կառուցված շինությունները ճանաչվել են պետական սեփականություն եւ կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել են համալսարանին: Երևանի նախկին քաղաքապետի 2008թ. որոշման մասին համալսարանը տեղեկություն չի ունեցել, և դա պարզվել է միայն 6 տարի հետո:

Հայերեն

Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. նախարար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը․ Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը

Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ

Շաքարի համաշխարհային գները բարձրացել են մինչև 2025 թ. ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակ

956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

2026-2027 ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է ընթերցանության տարի. Ժաննա Անդրեասյան

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հուլիս, 2026