Վարչապետի մոտ քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես քննարկվել են սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտե­­­­­սավարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, ՀՀ-ում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառ­վող շեմի մեծության վերանայման հնարավորությունները, պետական հատվածից բացի բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով անմիջականորեն կառուցապատողներից բնակարան­ների ձեռք բերման համար ներգրավված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսա­վճար­­ների սուբսիդավորման հնարավորությունը՝ դրանք նվազեցնելով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումար­նե­րից:

ԱԱՀ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտների շրջանառու միջոցների համալրմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու (ԱԱՀ-ի հաշվարկված գումարները պակա­­­սեցնելու) համակարգի փուլային վերանայումը:

Քննարկվել է նաև ամբողջությամբ հարկային հաշիվների և այլ հաշ­վարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին անցումը, ինչը հնարավո­րու­թյուն կընձեռի էապես նվազեցնել հարկատուի՝ հարկային մարմինների հետ շփումը, միաժամանակ ապահովելով անհրաժեշտ փաստաթղթավորման և հաշվետվողականության պահանջները:

Վարչապետն ընդհանուր հավանության է արժանացրել մոտեցումները, հանձնարարելով դրանք լրամշակել, քննարկել շահագրգիռ կողմերի հետ և հնարավորինս արագ ներկայացնել կառավարության քննարկմանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան