Տնտեսություն

Անցկացվեց Հայաստանի ԱԷԿ-ի անվատանգության բարձրացմանը նվիրված համաժողով

3 րոպեի ընթերցում

Անցկացվեց Հայաստանի ԱԷԿ-ի անվատանգության բարձրացմանը նվիրված համաժողով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման նպատակով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը և դոնոր պետությունները ՀԱԷԿ-ում անցկացրին տեխնիկական համաժողով: Վեցերորդ անգամ կազմզկերպված համաժողովին քննարկվում էին Հայաստանի ԱԷԿ-ին ցուցաբերվող միջազգային օգնության համակարգմանը վերաբերող հարցեր:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր բացման խոսքում նշեց, որ Հայաստանը չափազանց կարևորում է ընտրված ձևաչափը` ԱԷՄԳ-ի համակարգման ներքո գտնվող էներգաբլոկի անվատանգության մակարդակի բարձրացման նպատակով: «Մասնակից բոլոր երկրները` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ԵՄ-ն, Չեխիան, Սլովակիան, մեծ ներդրում ունեն գործող էներգաբլոկը տեխնիկապես նորմալ վիճակում պահելու հարցում: Մենք կցանկանայինք, որ օժանդակության այս ձևաչափը շարունակական դառնար մինչև 2026 թվականը`ԱԷԿ-ի բլոկի կանգառը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը: Երվանդ Զախարյանը համաժողովի մասնակիցներին տեղեկացրեց, որ ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն գործող էներգաբլոկի շահագործման երկարացման ծրագրում ներառելու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման հարցերին նվիրված 6-րդ տեխնիկական համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԱԷՄԳ ներկայացուցիչ Միրոսլավ Լիպարը: «Տպավորված եմ այն ներկայացուցչական կազմով, որ մասնակցում են այս համաժողովին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մասնակից բոլոր պետութուններին օժանդակության համար: Նախորդ համաժողովի ժամանակ ընդգծվեց այն փաստը, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող խորհրդակցությունները լավ գործիք են անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների համակարգման և ճշգրիտ տեղեկատվության տարածման համար: Հայաստանի ԱԷԿ-ի մոդեռնիզացման համար լուրջ ֆինանսավորման կարիք կարող է առաջանալ: Դրա համար հարկավոր է մասնակից պետությունների օժանդակությունը»,- ասաց Լիպարը:

2014 թվականի մարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարացման» ծրագրին: Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ 2013 թվականին պարզ դարձավ, որ ֆինանսական խնդիրներից ելնելով, Հայաստանը չի կարողանում իրականացնել նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը, և անհրաժեշտություն կա գործող էներգաբլոկի աշխատանքը երկարաձգել 10 տարով:

Տեղադրություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ-27/06/24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ-27/06/24

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ  ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը

Հայաստան

Երևանում մեկնարկեց հայ-գերմանական հետազոտական համագործակցության ձեռքբերումների ու հեռանկարների վերաբերյալ համաժողովը

ԱրարատԲանկը,  հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Տնտեսություն

ԱրարատԲանկը, հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, բարձր ցուցանիշներով է ամփոփել անցած ֆինանսական տարին

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ-ն և ԱՊՐԻ Արմենիան միավորում են WCIT2024/DigiTec-ի կազմակերպման ջանքերը

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում