Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն: Այս մասին,«Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը` մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը ՄԱԿ Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակներում կամ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ: «Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որ ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծեց դիվանագետը:

Հնարավոր հանդիպման վայրն իր հարցազրույցներից մեկում նշել էր Կովկասի հարցերով Կառնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, ում խոսքերով՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը կանցկացվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 10-ին Սոչիում, որը նախաձեռնվել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները:

Հայերեն

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան