Սիրիայի նորանշանակ կառավարության կազմում հայ նախարար կա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հրապարակած կառավարության նոր կազմում ներգրավված է նաև հայազգի նախարար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը, բնապահպանության նախարար է նշանակվել հայազգի Նազիրա Սարգիսը: Սիրիայի կառավարությունը կազմված է 35 նախարարություններից, այդ թվում` նախագահի հրամանով ավելացված ևս մեկը` Վարչական բարեկարգման նախարարությունը: Կառավարության ղեկավար է նշանակվել Ուաել Նաթեր Ալ Հալաքին:

Օգոստոսի 27-ին Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հրապարակել է 2014 թվականի 273-րդ օրինագիծը` Սիրիայի նոր կառավարության կազմի առնչությամբ: Ասադը նախագահ է վերընտրվել հունիսի 3-ին` համաժողովրդական քվեարկության ժամանակ ստանալով ընտրողների ձայների 89 տոկոսը:

Հայերեն English

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը