Խճանկար

Դպրոցին օգնելու նպատակով չինուհին աճուրդի է հանել իր վարսերը

1 րոպեի ընթերցում

Դպրոցին օգնելու նպատակով չինուհին աճուրդի է հանել իր վարսերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենշեն քաղաքի բնակչուհի 38-ամյա Սյոն յուրօրինակ աճուրդի կազմակերպման հեղինակ է դարձել: Նա աճուրդի է հանել իր երկու մետր երկարություն ունեցող վարսերն ու այդ կերպ գրավել չինական լրատվամիջոցների ուշադրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով shanghaiist.com-ը, Սյոն վարսերն աճեցրել է 15 տարեկանից եւ երկար փարթամ մազերը համարել է իր ամենամեծ հարստությունը: Սյոն նման քայլի է դիմել, երբ դասավանդել է Նիսնյա քաղաքի հանրակրթական դպրոցում եւ տեսել, թե աշակերտներն ինչ վատ պայմաններում են կրթություն ստանում: Սյոն որոշել է ինտերնետով աճուրդ հայտարարել եւ վարսերի վաճառքից ստացվող գումարը տրամադրել դպրոցին:

Սյոյի մազերի համար առավելագույն գին սահմանվել է 10 հազար յուան: Նա պատմել է, որ վարսերը երկարացրել է, որպեսզի ընդունվի համալսարան: Դպրոցում սովորելու տարիներին նրան արգելել են մազերը կտրել: Սյոյի խոսքով` երկար մազեր խնամելը շատ բարդ գործ է, քանի որ մազերը սանրելու վրա նա ծախսում է 10 րոպե, եւս մեկ ժամ լվալու եւ մի ամբողջ օր` չորացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում