Երևանում ավտոբուսը բախվել է գովազդային վահանակի. կա 2 տուժած
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեոպլան 116» մակնիշի ավտոբուսը Երևան քաղաքի Երևանյան խճուղում օգոստոսի 24-ին` ժամը 12.45-ին բախվել է գովազդային վահանակի: Պատահարի հետևանքով 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:
Կարդացեք հոդվածը` Русский