Քաղաքականություն

Հունաստանի խորհրդարանը ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծ կընդունի

1 րոպեի ընթերցում

Հունաստանի խորհրդարանը ցեղասպանության   հերքումը քրեականացնող օրինագիծ կընդունի

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի խորհրդարանի օրակարգ է բերվել ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի նախագիծ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով հունական ԶԼՄ-ները, Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Այլատյացության դեմ» օրենքում ավելացվել է Պոնտոսի հույների, հայերի եւ Փոքր Ասիայի ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու վերաբերյալ հոդված:

«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն` Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների հերքումը հանցագործություն կհամարվի: Բացի այդ, կքրեականացվի նաեւ հունական եւ միջազգային դատարանների վճիռներով ընդունված ցեղասպանությունների հերքումը», -ասել է հույն նախարարը:

Նշվում է, որ օրինագիծը Հունաստանի խորհրդարանում կքննարկվի օգոստոսի 26-27-ին տեղի ունենալիք նիստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում