Նանկինի պատանեկան խաղերում Հրաչիկ Բաբայանը նվաճել է արծաթե մեդալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանՀրաչիկ Բաբայանը Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերումնվաճել է արծաթե մեդալ:

Հրացան 10 մետր մրցաձևի եզրափակիչ փուլում՝ 204.3 միավորով մեր հրաձիգն իրենից առաջ է թողել միայն չինացի հրաձիգին (209.3 միավոր):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Մերհրաձիգները խաղերին մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ ՍեյրանՆիկողոսյանի ղեկավարությամբ:

Հայերեն English Русский