Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Թուրքիայի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Թուրքիայի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց:

Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում