Պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է Սոչիում կայացած հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սոչիում կայացած եռակողմ հանիպումը կարևոր նշանակություն ունի, քանզի այն հաջորդել է այնպիսի զարգացումների, որոնք խիստ մտահոգիչ էին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Արցախում առանցքային են համարում հանգամանքը, որ հանդիպան ընթաքում, որպես խնդրի լուծման միակ տարբերակ շեշտվել է բացառապես խաղաղ ճանապարհը:«Մենք կարևորում ենք այս հանդիպումը, քանի որ զինադադարի կնքումից ի վեր Ադրբեջանը երբեք այդքան կոպտորեն չէր խախտել հրադադարի ռեժիմը, որքան դա արեց վերջին շրջանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:ԼՂՀ ղեկավարի խոսնակը համարում է, որ Սոչիում նախագահների հանդիպման ամենակարևոր ուղերձն այն էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչի անհրաժեշտությունը շեշտվեց նաև Ռուսաստանի կողմից: «Եվ կարևոր է, որ Ռուսաստանն էլ դա կրկնեց` ցույց տալով շահագրգռված է, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: Կարծում եմ, որ համանախագահող մյուս երկրներն էլ շահագրգռված են, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»,- նշեց Բաբայանը:

«Բնական է, որ այդ խաղաղ կարգավորումըպիտի լինի փոխզիջումային: Սակայն սա պետք է լինի ոչ միանշանակ զիջումներ, ինչը մշտապես պահանջում է Ադրբեջանը: Բնական է, որ այս ամենը թույլ է տալիս ակնկալել, որ գործընթացը շարունակվում է»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Սոչիում այսօր կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին:

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը