Պուտինն ու Ալիեւը Սոչիում քննարկել են ԼՂ հակամարտության հարցը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է երկկորղմ հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցեր: «Առանձին ուսումնասիրվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- գրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով նաեւ ռուսական «Ռիա Նովոստի»-ն, հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին առաջարկել է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչող «վաղեմի խնդիրները»:Ադրբեջանի նախագահը նույնպես կողմ է արտահայտվել հակամարտության քննարկման օգտին. հակամարտություն, որը նրա խոսքով, շատ է ձգձգվել և լուծում է պահանջում: