«ՏաԹևեր»-ը փոխադրեց իր հոբելյանական` 250-հազարերորդ ուղևորին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին`«ՏաԹևերը» փոխադրել է իր հոբելյանական ուղևորին: 250-հազարերորդ ուղևորն է դարձել Մերի Հովհաննիսյանը Եղեգնաձորից, որը Տաթև էր եկել Սանկտ Պետերբուրգից ժամանած եղբոր՝ Արթուր Բայաթյանի հետ: Ճոպանուղու անձնակազմը անակնկալ էր պատրաստել հոբելյանական հաճախորդի համար՝ նվիրելով մեկ տարվա ընթացքում «ՏաԹեւեր» ճոպանուղուց անվճար օգտվելու հնարավորություն, ինչպես նաեւ տարբեր հուշանվերներ։ «Շնորհավորում ենք Մերիին և Արթուրին` շնորհակալություն հայտնելով նրանց, ինչպես նաեւ «ՏաԹևեր» ճոպանուղու մյուս բոլոր ուղևորներին: Գործունեության 4 տարվա ընթացքում ճոպանուղին տեղափոխել է 250 հազար զբոսաշրջիկի, և սա դեռ մեր մեծ ծրագրերի սկիզբն է։ Առաջիկայում «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում կստեղծվեն նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներ` նպաստելով առավել մեծ քանակի զբոսաշրջիկների հոսքին դեպի Տաթեւ եւ «ՏաԹևեր» ճոպանուղի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը։

Նա հիշեցրել է, որ ճոպանուղուց ստացվող եկամուտն ուղղվում է Տաթևի վանական համալիրի վերականգման եւ համայնքային զարգացման ծրագրերին:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Արտակ Մելքոնյանը տեղեկացրել է, որ հիմնադրամը շարունակելու է անակնկալներ մատուցել «ՏաԹևեր» ճոպանուղու հաճախորդներին, ինչպես նաև ակտիվացնելու է համայնքային զարգացման ծրագրերը։ «Կազմակերպվում են մի շարք միջոցառումներ և փառատոններ՝ աջակցելու տեղական արհեստագործական և գյուղատնտեսական արտադրանքի սպառմանը։ Շուտով կսկսվեն Տաթևի վանական համալիրի վերանորոգման աշխատանքները։ Իրականացվող ծրագրերը խթանում են զբոսաշրջային հոսքերի կայուն աճը, որի արդյունքում հույս ունենք այս տարի արդեն սպասարկել ճոպանուղու 300-հազարերորդ հաճախորդին»,- ասել է նա:

Աշխարհում ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին տեղակայված է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում, Երեւանից 250 կմ հեռավորությամբ: «ՏաԹևեր» երկնային անցուղին, որը կապում է Որոտանի կիրճի երկու կողմերը, հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես գործարկվել է 2010թ. հոկտեմբերի 16-ին: 2010թ. հոկտեմբերի 23-ին «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» ընկերության տեսուչներն արձանագրել են Ճոպանուղու ռեկորդային երկարությունը՝ 5752 մ:

Հայերեն English

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում