Սոչիում նախատեսված են Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ. Սերգեյ Լավրով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը զգալի ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ քաղաքական սկզբունքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ИТАР-ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Անխոս, անհանգստացնող է այն, ինչ կատարվում է հակամարտության գոտում: Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողությունների մեջ: Այդպես եղել է նաև նախորդ տարիներին, և ցավոք, մենք արդեն երկար տարիներ ականատես ենք լինում նմանատիպ բռնկումների, սակայն այս անգամ այդ ամենն ավելի սուր է ընդունվում և ներկայացվում: Քիչ մարդիկ չեն զոհվել, և մենք մյուս երկրների, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ, որտեղ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ համանախագահում է նաև Ռուսաստանը, անընդհատ կոչ ենք արել կողմերին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել բռնության»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ վերջապես այս շաբաթ Սոչիում նախատեսված են ՌԴ նախագահի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: «Եվ երբ նրանք միևնույն ժամին լինեն նույն տեղում, հնարավոր չի լինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը: Իսկ թե ինչպես դա կկազմակերպվի, կախված է մեզանից»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ կխոսեն այն մասին, թե ինչպես կարող են իրենք, Մինսկի խումբը, համանախագահները օգնել, որպեսզի ամրապնդվեն վստահության մեխանիզմները և կրճատվեն առճակատման ռիսկերը:

«Հակամարտությունը շատ էմոցիոնալ է ընկալվում երկու կողմերից: Մենք, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ ջանքեր ենք գործադրում, որպեսզի օգնենք կողմերին լուծել այն մի քանի հարցերը, որոնք առայժմ խանգարում են հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական սկզբունքներով փաստաթղթի ընդունմանը: Այդ մի քանի հարցերը պետք է բերել մի վիճակի, որպեսզի կողմերը կարողանան իրենց համար ընդունելի փաթեթ մշակել»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ նմանատիպ քաղաքական հայտարարության ընդունումը, որը կուրվագծի այն սկզբունքները, որոնցով հնարավոր կլինի առաջնորդվել հակամարտության կարգավորման ընթացքում, անպայման կնպաստի մթնոլորտի հանդարտեցմանը: «Անել սա այնքան էլ հեշտ չէ: Նման փորձեր շատ անգամներ են եղել և ամեն անգամ մեզ թվում էր, որ ահա կհասնենք մի կետի, երբ համաձայնությունը կկայանա, սակայն ինչ-որ բան խանգարում էր: Ուստի ես զերծ կմնամ կանխատեսումներ անելուց»,- հայտարարել է Լավրովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հարկավոր է օգնել հայերին և ադրբեջանցիներին գտնել այնպիսի ձևակերպումներ, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար էլ:

Լավրովը նաև հիշեցրել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ համաձայնեցվել է համեստ մի հայտարարություն, որը վերաբերել է կողմերի միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլերի զարգացմանը: «Եթե փոխհրաձգություն է տեղի ունենում, այդ պահին հարկավոր էր փոխանակվել զոհվածների դիակներով, ռազմագերիներով և համաձայնեցնել ինչ-ինչ լրացուցիչ քայլեր, որոնք կհանգստացնեին իրավիճակը շփման գծում»,- մանրամասնել է նա:

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ, որոնցից յուրաքանչյուրում ստանալով արժանի հակահարված` բազմաթիվ կորուստներով հետ է շպրտվել իր ելման դիրքերը:Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով