Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Կալիֆորնիայի դպրոցների համար պատրաստել է Հայոց ցեղասպանության դասավանդման 2-3 էջանոց նյութ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյանը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանության թեման տարբեր երկրների դասագրքերում ներառելիս նյութը կառուցել տվյալ երկրի պատմության համատեքստում: Այդ սկզբունքի կիրառումը թույլ կտա, որպեսզի օտար աշակերտը Հայոց ցեղասպանության մասին տեղեկանա որպես իր պատմության մի մասի: «Արմենպրես»-ի հետ զրույցում սփյուռքի ու հայ աշակերտների համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասագիրք կազմած դասախոսը նշում է, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը պատրաստել է 2-3 էջանոց նյութ Հայոց ցեղասպանության մասին, որը պետք է տեղադրվի Կալիֆորնիա նահանգի տարբեր շրջանների դասագրքերում:

Ռուբինա Փիրումյանը ներկայացրեց այն աշխատանքը, որ կատարել են ամերիկահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության թեման պարտադիր ուսումնական ծրագրի մաս դարձնելու համար: «Կալիֆորնիայի ամերիկյան դպրոցներում շատ տարիներ առաջվանից Հայ դատի հանձնախումբն աշխատանք տարավ և կարողացավ դասածրագրի մեջ պարտադրաբար գրել, որ դասագրքերը պետք է անդրադառնան Հայոց ցեղասպանության, հրեական ողջակիզման և Կամբոջայի ցեղասպանությանը: Դա դրված էր միայն դասածրագրի մեջ ու դասագիրք պատրաստողների հայեցողությանն էր թողնված, թե ինչպես կանդրադառնան հարցին: Դրանից հետո որոշ նահանգներ նույն տեսակի որոշումներ կայացրեցին, որ դասագրքեր կազմող մեծ ընկերություններն անդրադառնան ցեղասպանության հարցին»,-ասաց Ռուբինա Փիրումյանը:

Նրա խոսքով` քանի որ Աշխարհի պատմության 10-րդ դասարանի գրքում խոսվում էր Առաջին համաշխարհային պատերազմի մասին, որոշվեց այդ մասում ներառել նաև Հայոց ցեղասպանության մասին տեքստ, որը, սակայն, թուրքական լոբբինգի արդյունքում խեղաթյուրեց իրականությունը: «Դասագրքերը բավական անհաջող դուրս եկան, քանի որ թուրքերը շատ մեծ աշխատանք տարան, հսկայական բողոքի ալիք բարձրացավ: Իրենք նշում էին, եթե դուք ցանկանում եք 1915-ի դեպքերը ներառել դասագրքերում, ապա պետք է լսեք երկու կողմերին, երկու կողմն էլ իրենց պատմությունն ունեն: Բավականին պարտադրանք եղավ, դասագրքերում եղածը սոսկալի անհաջող, շատ անգամ ոչինչ չասող ստացվեց: Մեկ-երկու տարի է, որ կրկին պայքար է գնում, որ դասագրքերում դրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ»,-ավելացրեց ամերիկահայ դասախոսը:

Ներկայում ևս Կալիֆորնիայում օրինական հիմքով պարտադրված է շրջաններին դպրոցներում անցնել Հայոց ցեղասպանության մասին: «Դա առիթ է տալիս, որ Հայ դատի Կրթական հանձնախումբը, որքան կարող է, շատ նյութեր, մանավանդ, լսողատեսողական նյութեր տրամադրի դպրոցներին: Մեր գործունեության կարևոր կետերից մեկն էլ այն է, որ պարտադրենք դասագիրք կազմողներն, որ մեր շարադրածը տեղադրեն, որում արտացոլվում է Հայոց ցեղապսանությունն իր ողջ իրականության մեջ»,-ընդգծեց Ռուբինա Փիրումյանը` հավելելով, որ արդեն պատրաստ է երկու-երեք էջի սահմաններում նյութ` իր նկարներով, որը պետք է տեղադրվի Կալիֆորնիայում դասավանդվող դասագրքերում:

«Բավական աշխատանք է տարվում, մեծ հետաքրքրություն կա դպրոցների կողմից: Մեզ ու տարբեր կազմակերպությունների դիմում են, որ ցանկանում են խոսել Հայոց ցեղասպանության մասին: Նրանք ասում են` եթե նյութը տրամադրեք, դասախոսների տրամադրեք, մենք կդասավանդեք Հայոց ցեղասպանության մասին: Մեր գործն էլ դա է. գրքեր, լսողատեսողական նյութեր տրամադրելը»,-ավելացրեց «Արմենպրես»-ի զրույցակիցը:

Հարցին ի պատասխան, թե որքանով կիրառելի կլինի ամերիկյան տեքստն այլ երկրների դասագրքերում ներառելու համար` Ռուբինը Փիրումյանը նշեց. «Եթե ուրիշ երկրներում արդեն աշխատանք տարված լինի, որ դասագրքերում տեղադրեն Հայոց ցեղասպանության մասին, կարծում եմ` ավելի դյուրին կլինի այն հարմարեցնել տվյալ երկրի պատմությանը:

Մեր տեքստի մեջ մենք անդադար հղում ենք կատարել ամերիկյան մասնակցությանը, որպեսզի ամերիկյան աշակերտը այն կարդա որպես ամերիկյան պատմության մի մաս: Եթե ամերիկացի միսիոներները գնացել ու օգնել են, եթե Հենրի Մորգենթաուն օգնել է, ապա սա ինտեգրված է ամերիկյան կոնտեքստի համար: Եթե տարբեր երկրներում կարողանան այս սկզբունքով գրել, շատ ավելի ազդեցիկ կլինի»,-ասաց նա:

Ռուբինա Փիրումյանը նաև հույս հայտնեց, որ Հայաստանում էլ Հայոց ցեղասպանության դասավանդումը կդրվի պաշտոնական հիմքի վրա, ու դեռ փոքր տարիքից կսկսեն դասավանդել նյութը: «Փոքր տարիքից երեխաներին հարմար, պատշաճ նյութերով պետք է պատրաստել Հայոց ցեղասպանության թեման ըմբռնելու համար, քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր անցյալը չէ, մեր ապագան է, մեր ներկան է, մեր պայքարի հիմքն է, մեր ազգային ինքնության որոշ մասն է: Կցանկանայի, որ այդ ձևով դաստիարակվեին հայաստանյան աշակերտները»-եզրափակեց Ռուբինա Փիրումյանը:

Հայերեն English

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից

Օգոստոսի 1-ի միջոցառումների անոնս

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի կառավարմանն ու պահպանմանը. դատախազության միջնորդությունը բավարարվել է

Հանքարդյունաբերության ապագան թվային լուծումներում է. Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները

Seaside Startup Summit-ում քննարկվել են ոլորտի տեխնոլոգիական վերափոխման հնարավորությունները