Պաշտոնական

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Վենսի գրուպ» շինարարական ընկերության տարածաշրջանային օպերատիվ տնօրեն Ժան-Լյուկ Բրիալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ընկերության հայազգի ներկայացուցիչ Ռոժե Տեր-Մեսրոպյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են քաղաքացիական շինարարության ոլորտում (խմելու ջրի մաքրման կայանների ստեղծում և վերականգնում, ոռոգման համակարգերի կառուցում կամ վերականգնում) համագործակցության հեռանկարները և կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Ժան-Լյուկ Բրիալը Հայաստանի վարչապետին է ներկայացրել «Վենսի գրուպ» ընկերության գործունեությունը՝ նշելով, որ կազմակերպությունը Ֆրանսիայի՝ Զարգացող երկրների պահուստի (ԶԵՊ) ֆինանսավորմամբ ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Պարոն Բրիալը տեղեկացրել է, որ ԶԵՊ-ի կողմից 2000 թվականից առ այսօր ֆինանսավորվել է 20-ից ավելի զարգացող երկրների ենթակառուցվածքների զարգացման 83 ծրագիր՝ ընդհանուր 3.5 մլրդ եվրո արժողությամբ:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ՀՀ կառավարության անունից ընկերության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն հայտնել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում