Կանադացի նախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 30-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջեյսոն Քեննին ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Կանադայից ժամանած պատվիրակությունը ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը շրջայց կատարեցին Հուշապատի մոտ, այնուհետև պատվիրակությունը ծանոթացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրությանը:

Կանադայի Համայնքների պալատը1996թ. ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում է ընդունել, այնուհետեւ Կանադայի Սենատը 2002թ. հունիսի 13-ին բանաձեւ է ընդունել, որով կոչ է արել Կանադայի կառավարությանը` ճանաչել հայերի ցեղասպանությունը և դատապարտել պատմական ճշմարտության խեղաթյուրման կամ ժխտման ամեն մի փորձ, երբ այն կներկայացվի ինչ-որ նվազ, քան ցեղասպանությունն է, քան մարդկության դեմ կատարված հանցագործությունը, և ապագայում, յուրաքանչյուր տարի ողջ Կանադայում ապրիլի 24-ը նշել որպես 1,5 միլիոն հայերի, որոնք դարձան քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհեր, հիշատակի օր:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպական խորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Այն պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել, ինչպես նաեւ ապրիլի 24-ը հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակի օր են հայտարարել ԱՄՆ 50 նահանգներից 42-ը: Եվրոպական որոշ երկրների խորհրդարանները Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքներ են ընդունել:

Հայերեն English Русский

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

Օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին է հանձնվել STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի անվան մեդալը

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն