Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի Վրաստանում կարող են մնալ 90 օր

3 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը կսահմանի վիզային ռեժիմի նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ: Հայաստանն այդ երկրների թվում է, եւ առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան180 օրվա ընթացքում 90 օր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության ղեկավար Գրիգոր Տաբատաձեն նշեց, որՎրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումն ուղղված չէ որևէ պետության կամ որևէ օտարերկրացու դեմ:

Կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի նպատակն է կարգավորել ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ: «Դա նշանակում է միանման վերաբերմունք բոլոր պետությունների եւ օտարերկյա քաղաքացիների հանդեպ: Այս պարագայում ասել, որ Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանում Հայաստանի հետ` սխալ է»,- ասաց Տաբատաձեն` հավելելով, որ գոյություն ունի ձեւաչափ, համաձայն որի օտարերկրյա քաղաքացին, որի պետության հետ Վրաստանն ունի առանց վիզայի ռեժիմ, կարող է այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում, բայց այնտեղ մնալ 90 օր:

Ըստ Տաբատաձեի, սա ստանդարտ ռեժիմ է, որն իրականացնում է ԵՄ-ն շենգենյան գոտի այցելողների համար: «Մենք նույնպես կիրառում ենք այդ ձեւաչափը բոլոր օտարերկրյա քաղաքացիների հանդեպ»,- ասաց նա: Տաբատաձեի փոխանցմամբ, այն քաղաքացիները, ովքեր կգան Վրաստան երկարաժամկետ սովորելու կամ աշխատելու, բիզնես գործունեություն իրականացնելու կամ բարեկամների մոտ մնալու համար, պետք է հայտ ներկայացնեն վիզա ստանալու համար եւ ըստ միգրացիոն վիզայի կտրվի կեցության վկայական:

«Դա երկարաժամկետ այցերի համար է, իսկ կարճաժամկետ այցելությունների համար կգործի նախկին ռեժիմը, երբ Վրաստան կարելի է այցելել առան վիզայի»,- ասաց Տաբատաձեն` հավելելով, որ Կեցության իրավունքն իր հերթին կարող է լինել ժամանակավոր (1-ից մինչև 6 տարի) և մշտական:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայերեն English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները

Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն