Գիտնականները պարզել են, որ չքնած ուղեղը հիշողություններ Է «հնարում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քնի պակասը մարդուն դարձնում Է մոռացկոտ եւ նույնիսկ կարող Է «հիշողություններ» առաջացնել իրադարձությունների մասին, որոնք իրականում չեն եղել: Դա ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի եւ Միչիգանի նահանգի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Science հանդեսում:

Հետազոտության ընթացքում դրա մասնակիցները չեն քնել 24 ժամ կամ քնել են 5 ժամից պակաս: Դրա հետեւանքով նրանք ավելի վատ են հիշել որոշակի իրադարձության՝ մոդելավորված «կողոպուտի» մանրամասները, քան քունն առած կամավորները:

«Մենք պարզել ենք, որ հիշողության խանգարումներն ուժեղանում են քնի պակասից,- պարզաբանել Է հետազոտողներից մեկը՝ դոկտոր Քիմբեռլի Ֆեննը:- Այն մարդիկ, ովքեր մի քանի գիշեր շարունակ քիչ են քնում, երկարաժամկետ հեռանկարում կարող են ավելի հակված լինել հիշողության հանգարումների: Վտանգը չի ծագում պարզապես մեկ անքուն գիշերվա հետեւանքով»:

Հետազոտողները նշում են, որ 7 – 8 ժամից պակաս տեւողությամբ քունն արդեն յուրատեսակ «համաճարակ» Է դարձել մարդկության համար: Գիտնականները քնատությունը կապում են այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են շաքարախտը, հիպերտոնիան եւ Ալցհայմերի հիվանդությունը: Բացի դրանից, հաճախ քնի պակասով են բացատրվում տրանսպորտային պատահարները եւ տեխնածին աղետները:

Գիտնականները հայտարարում են, որ հայտնագործողությունը մեծ նշանակություն ունի քրեական հետաքննությունների համար. սթրեսի պատճառով վատ քնած վկան կարող Է սխալվել հանցագործին ճանաչելիս: Հետազոտությունն օգտակար Է նաեւ առօրյա կյանքի համար, նշել Է The Telegraph-ը: Եթե ձեր երկրորդ կեսն ինչ-որ իրադարձություն չի հիշում կամ հիշում Է բնավ ոչ այն, զայրանալ չարժե. ամեն ինչում կարող Է մեղավոր լինել քնատությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի