ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել հնարավորության չափով աջակցելու Լևոն Հայրապետյանին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետը պատրաստ է իր հնարավորության չափով աջակցել Ռուսաստանում ձերբակալված հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այդ մասին նա հայտարարել է Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Իմ աջակցությունը կլինի բարոյական: Ես պատրաստ եմ հնարավորության սահմաններում աջակցելու նրան: Գնահատում եմ Լևոն Հայրապետյանի բարեգործությունները Արցախում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ՀՀ վարչապետը:

Խոսելով այն մասին, թե ինչու էր այս հարցի շուրջ իր առաջին արձագանքը կոշտ հնչել` վարչապետը ասաց, որ իր պատասխանը պայմանավորված էր նրանով, որ իրեն հարցնում էին, թե ինչ կապ ունի նա Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ: «Եթե քաղաքացին ինչ-որ խնդիր ունի օրենքի հետ, դատարանը կորոշի»,- ասաց նա:

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեծ ավանդ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսության զարգացման և բանակաշինության գործում: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան