Հասարակական

Վրաստանի Ուղղափառ եկեղեցին դատապարտել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակումը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի Ուղղափառ եկեղեցին դատապարտել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ուղղափառ եկեղեցու միջեկեղեցական կապերի բաժնի ղեկավար, Զուգդիդի եւ Ցիաշի մետրոպոլիտ Գերասիմը հուլիսի 22-ին հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանին եւ քննարկել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա հարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Գրուզիա օնլայնը»-ը, հանդիպմանը կողմերը շեշտել են, որ միջադեպը չունի հոգեւոր եւ էթնիկ բնույթ: «Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի ունեցած հարձակումն անընդունելի է եւ Վրաստանի Ուղղափառ եկեղեցին դատապարտում է այդ միջադեպն ու կողմերին խաղաղության եւ հանգստության կոչ անում: Բացի այդ, Վրաց եկեղեցին կփորձի նպաստել խնդրի կարգավորմանն ու կրոնական բոլոր ներկայացուցիչների խաղաղ գոյակցությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հուլիսի 19-ի երեկոյան հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Վրաստանի ՆԳՆ-ն կատարվածը որակել է կենցաղային միջադեպ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում