Տարածաշրջանային

Վրաստանում պաշտոնաթող են արվել նախարարների կաբինետի յոթ անդամներ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում պաշտոնաթող են արվել նախարարների կաբինետի յոթ անդամներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հուլիսի 21-ին հայտարարել Է կառավարության կազմում կատարված կադրային փոփոխությունների մասին. վեց նախարարներ եւ մեկ պետնախարար թողնում են իրենց պաշտոնները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին

Մասնավորապես, կադրային փոփոխությունները վերաբերել են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիային, շրջակա միջավայրի եւ բնապաշարների նախարար Խաթունա Գոգալաձեին, փախստականների, տարաբնակեցման եւ հարկադիր վերաբնակվածների գործերի նախարար Դավիթ Դարախվելիձեին, գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիային, տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Էլգուջա Խոկրիշվիլիին, պատիժների կատարման եւ պրոբացիայի նախարար Սոզար Սուբարիին եւ սփյուռքի հարցերի պետնախարար Կոնստանտին Սուրգուլաձեին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես հայտարարել Է վարչապետը, Սուբարին կզբաղեցնի փախստականների, տարաբնակեցման եւ հարկադիր վերաբնակների գործերի նախարարի պաշտոնը, իսկ Խոկրիշվիլին կգլխավորի հանրապետության շրջակա միջավայրի եւ բնապաշարների նախարարությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում