«Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի շրջանակում Գյումրիում է ԱՄՆ-ից ժամանած բժիշկների խումբը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AAMM (Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն) ծրագրի շրջանակում Գյումրիում է ԱՄՆ-ից ժամանած բժիշկների խումբը: Ծրագիրը, որը հիմնվել է 2013 թվականին, նպատակ ունի Գյումրիում զարգացնել բժշկության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են լապարասկոպիկ, ընդհանուր և անոթային վիրաբուժությունները, ուռոլոգիան և այլն: Ծրագրի շրջանակներում, միայն 2013 թվականի մայիսի 8-18-ը, կատարվել է շուրջ 80 բարեգործական վիրահատություն: Հերթական բարեգործական ակցիան այս անգամ կիրականացվի հուլիսի 21-ից օգոստոսի 3-ը: Ակցիայի շրջանակում իրականացվելու են բարեգործական վիրահատություններ, սեմինարներ բժիշկների և միջին բուժանձնակազմի համար: Հայ և ամերիկացի բժիշկներն այս ընթացքում կաշխատեն Գյումրու «Բժշկական կենտրոնում»: Ի դեպ, կենտրոնում այս պահին արդեն խմբի տարբեր բժիշկ մասնագետների մոտ բուժզննման համար գրանցվել է 400 քաղաքացի:

Ներկայացնելով խմբի առաքելությունը՝ նախաձեռնության համահեղինակ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ բարեգործական ծրագրով Գյումրի գալու և նախաձեռնությանը մասնակցելու արձագանք ստացվել էր անցած տարի ծնունդով գյումրեցի լապարասկոպիկ և ընդհանուր վիրաբույժ Գևորգ Մուտաֆյանից, ով Գյումրու «Բժշկական կենտրոն»-ում կատարեց լապարասկոպիկ 80 վիրահատություն: «Հետագա համագործակցության պայմանավորվածությունը ձեռք բերվեց հենց այդ ժամանակ: Համագործակցության խոստումը բժիշկ Մուտաֆյանն իրականացրեց՝ այս տարի վերադառնալով բժիշկների ավելի մեծ խմբով: Նախաձեռնությանը մասնակցելու ցանկություն հայտնել են ոչ միայն ամերիակահայ, այլ նաև այլ ազգերի ներկայցուցիչ բժիշկներ: Հավաքագրվեց բժիշկների բավական մեծ թիմ՝ անոթային, լապարասկոպիկ, ընդհանուր վիրաբույժների, ուռոլոգների՝ այն մասնագետների, որոնց կարիքը Գյումրին ունի: Այս պահին Գյումրիում են նաև ուսանող-կամավորներ: Ցուցակագրվել է մոտ 400 հիվանդ: Հիվանդների մի մասը վիրահատվելու է, մյուսները կանցնեն բուժզննում ու խորհրդատվություն: Բացի դրանից, նրանք իրենց հետ բերել են այնպիսի սարքավորումներ, գործիքներ, բժշկական նյութեր, որոնց կարիքը կլինի: Կա նաև հետագա համագործակցության ծրագիր՝ դա հիմնականում գյումրեցի երիտասարդ բժիշկների վերապատրաստման հետ է կապված, սրանով փորձ կարվի լուծել նեղ մասնագետ բժիշկների խնդիրը Գյումրիում: Շատ լավ ծրագիր է, բայց կարծում եմ, որ հետագայում ավելի մեծ համագործացություն կունենանք»-նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Բոլոր վիրահատությունները խմբի անդամները կանեն անվճար, հիվանդները վճարելու են միայն հիվանդանոցային ծախսերը: Խոսելով «Գյումրու բժշկական կենտրոն»-ի հնարավորությունների մասին՝ բժիշկ Գևորգ Մուտաֆյանը նշեց, որ կենտրոնն ունի բոլոր հնարավորությունները և սարքավորումները վիրահատություններն անցկացնելու համար: «Այստեղ կա բազա, և մենք կարող ենք ավելի խորանալ: Ի դեպ, ծրագրին մասնակցելու շատ մեծ հետաքրքություն կա ամերիկյան ստոմատոլոգների կողմից, դրա համար այլ բազայի ու այլ հիվանդանոցի անհրաժեշտությունը կլինի: Հետաքրքրություն են հայտնում նաև այլ բժիշկ մասնագետներ: Թեև չեմ սիրում խոստումներ տալ և ասել, որ հաջորդ տարի կլինի այս կամ այն, բայց ամեն տարի ծրագիրը պետք է զարգացնենք: Ամեն ինչ կանենք, որ մեր ծրագրով իրականացնենք բազմապրոֆիլային բժշկական ծառայություններ տեղեկացրեց»,- Գևորգ Մուտաֆյանը:

Այցի ընթացքում խումբը կլինի Գյումրու տեսարժան վայրերում, կայցելի Լեռնային Ղարաբաղ:

Հայերեն English

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան