Սփյուռք

Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են Հայաստանի 6 քաղաքացիներ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են Հայաստանի 6 քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել են Հայաստանի 6 քաղաքացիներ, կան նաև տուժածներ։ Ինչպես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը տեղեկացրել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 17-ին, ժամը 19.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-5 դաշնային ավտոճանապարհի 785-րդ կմ-ում, Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի բեռնատարը և «Լեքսուս» մակնիշի 34 AC 818 պ/հ ավտոմեքենան, ինչից տեղում մահացել են ՀՀ քաղաքացիներ Անի (ծնվ. 1991 թ.), Արսեն (ծնվ. 1957 թ.), Հմայակ (ծնվ. 1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ. 1988թ.) և Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ. 1959թ.)։ Ավտովթարի հետևանքով տուժած Հասմիկ (ծնվ. 1996 թ.), Արսեն (ծնվ. 2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ. 2012թ.) և Հասմիկ Ավանեսյանը (ծնվ. 1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկոլաևսկի շրջանի կենտրոնական ԲԿ, որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է, իսկ Արսեն և Արմեն Թովմասյանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Հասմիկ Թովմասյանինը` բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում