Արցախի մասին պետք է շատ ֆիլմեր նկարահանվեն. Ջիվան Ավետիսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մասին քիչ ֆիլմեր են նկարահանվում, և լավ կլիներ, որ այդ թեմայով կինոնկարներն ավելի շատ լինեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: Ռեժիսորի՝ արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված նոր` «Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում:

«Արցախյան ազատամարտի ընթացքում հարյուրավոր պատմություններ են եղել, որոնք արժանի են վերածվելու ֆիլմի: Ցավոք, շատերը չեն նկարահանում Ղարաբաղի մասին: Ես չէի ցանկանա համարել, թե Արցախի մասին ֆիլմեր եմ նկարահանում,որովհետև ղարաբաղցի եմ: Ոչ, ես ցանկանում եմ, որ ֆիլմեր նկարահանեն Ղարաբաղի մասին, որ մարդիկ հասկանան, թե մենք ինչ ենք ապրել և ինչ դժվարություններ ենք ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ջիվան Ավետիսյանը:

Խոսելով իր ֆիլմի մասին՝ ռեժիսորը նշեց, որ «Թևանիկ»-ի հերոսները երեք պատանիներ են, որոնք հայտնվում են պատերազմական իրադարձությունների կիզակետում: «Անկախ պատերազմական գործողություններից, դու միևնույն է կրում ես պատերազմի դաժան դրոշմը, և միևնույն է, պատերազմը քո վրա ազդել է»,- նշեց Ջիվան Ավետիսյանը:

Ռեժիսորի խոսքով, ֆիլմի առանցքում մարդն է: Շեշտը դրվել է մարդկային ճակատագրի վրա: «Ֆիլմում կան խնդիրներ, որոնք արդիական են, թեև ֆիլմը պատմում է 20 տարվա վաղեմության դեպքերի մասին: Ես ինքս ապրել եմ այդ օրերը: 10 տարեկան էի, հայրս և եղբայրս եղել են առաջին գծում, իսկ ես, մայրս, քույրս՝ նկուղում: Մոմի լույսի տակ մայրս ինձ համար գիրք էր կարդում: Ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել Արցախյան ազատամարտիի մասին, որովհետև մեկ օր չեմ բացակայել այնտեղից»,- նշեց նա: Ջիվան Ավետիսյանի կարծիքով, մինչ օրս շատերը կրում են պատերազմի հետևանքները:

Ավետիսյանը նոր ֆիլմի վրա է աշխատում: «Վերջին բնակիչը» կնկարահանվի հաջորդ տարի: Թեման դարձյալ Ղարաբաղն է, սակայն պատմությունները չեն կրկնվում :

«Թևանիկը» մայիսի 6-ից ցուցադրվել է կինոթատրոններում:Այն պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ դեռ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Անկախ իրենց կամքից` պատանիները պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Ֆիլմի նկարահանումների իրականացմանը աջակցել է ԼՂՀ կառավարությունը: Այն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համատեղ: Կինոնկարը ներկայացվել է Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը