Մշակույթ

Ամոս Գիտայն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին

4 րոպեի ընթերցում

Ամոս Գիտայն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեանշանավոր ռեժիսոր Ամոս Գիտայն արժանացավ«Փարաջանովյան թալեր» մրցանակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» փառատոնի մամուլի ծառայությունից, մրցանակը Գիտային է հանձնվել նրան նվիրված «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի մեկնարկին, որը նշանավորվել է ռեժիսորի «Անա Արաբիա» կինոնկարի ցուցադրությամբ: Անվանի ռեժիսորի «Սահմանազատում», «Ազատ գոտի», «Ավետյաց երկիր» ֆիլմերը կներկայացվեն «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» բաժնում:

«Ես անում եմ ֆիլմեր ինքնության մասին: Հայ և հրեա ազգերի պատմություննների մեջ շատ զուգահեռներ կան, երկուսն էլ տեսել են ջարդեր, ունեն կորսված տարածքների խնդիր: Երկար տարիներ եմ մտածել Երևան գալու մասին, համակրանք և կարեկցանք եմ ունեցել տառապանքի մեջ եղած հայ ժողովրդի նկատմամբ, որն աշխարհին իր ցավը հասցնելու խնդիր ունի: Երուսաղեմի ամենագեղեցիկ թաղամասը հենց հայկականն է: Քանի որ կինոյի աշխարհն ընտանիքի է նման, ես ունեմ նաև հայ ընկերներ, ինչպես Էգոյանը և Գետիկյանը, և այսօր պետք է այստեղ տեսնեմ տարբեր վայրեր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, երևանյան ասուլիսում նշեց Ամոս Գիտայը:

Ամոս Գիտայըծնվել է 1950-ին Հայֆայում (Իսրայել): Մոտ 40 վավերագրական և խաղարկայինֆիլմերում, այնպիսի թեմաների միջոցով, ինչպիսիք են հայրենիքըև տարագրությունը, կրոնը, սոցիալական վերահսկողությունը և ուտոպիան, Գիտայը բացահայտել է Մերձավոր ու Միջին Արևելքիպատմության շերտերը՝ ներառյալ իր անձնականը: Նրան բնորոշ ոճի մասն են կազմում երկար պլանները՝ կինոխցիկի հազվադեպ, բայց էական տեղաշարժով և արտակարգ նրբամիտ հումորի զգացմամբ:

«Դաշտային օրագիր» ֆիլմի առաջացրած հակասական արձագանքի պատճառով Գիտայը 1983-ին տեղափոխվեց Փարիզ, որտեղ հիմնվեց հետագա տասը տարում և շարունակեց հաճախ ճամփորդել՝ ստեղծելով այնպիսի վավերագրական կինոկարներ, որոնցից է «Արքայախնձորը»: Այս շրջանում էր, որ նա սկսեց նկարահանել խաղարկային և պատմական ֆիլմեր տարագրության մասին: 90-ականների կեսին Գիտայը տեղափոխվեց Հայֆա և մոտ 10 տարվա ընթացքում կյանքի կոչեց գրեթե 15 ֆիլմ՝ թե՛ վավերագրական, թե՛ խաղարկային: Գիտայի՝ իսրայելական քաղաքներին նվիրված եռերգության առաջին ֆիլմը «Դեվարիմն» էր (1995), որին հետևեցին «Յոմ Յոմը» և «Քադոշը»: Այս վերադարձը հայրենիք նաև ուղևորություն էր դեպի սեփական անցյալը. Գիտայը նկարահանեց «Քիփուրը» (2000)՝ իր պատերազմական հուշերի վրա հենվածխաղարկային ֆիլմ, որը Կաննի ՄԿՓ-ում արժանացավ Ֆրանսուա Շալեի մրցանակին: Դրան հետևեցին «Եդեմ» (2001) և «Քեդմա» (2002) ֆիլմերը. երկուսն էլ մեզ տանում են Իսրայել պետության ստեղծման ժամանակները՝ ի ցույց դնելով դրա ակունքները, պատմական և գաղափարական հիմքերը: «Ավետյաց երկիրը» (2004, «Ապագայի կինո» մրցանակ Վենետիկի ՄԿՓ-ում) և «Ազատ գոտի» ֆիլմերը պատկերում են երկրի և ամբողջ տարածաշրջանի ներկայիս դրությունը:

2013-ին Վենետիկի ՄԿՓ-ում Գիտայը «Անա Արաբիա» (2013) ֆիլմի համար արժանացավ SIGNIS-ի մրցանակին՝ պատվավոր հիշատակման և «Կանաչ կաթիլ» մրցանակին: Նրա գործերի հետահայաց մեծ ցուցադրություններ են կազմակերպվել, օրինակ, Պոմպիդու կենտրոնում (Փարիզ), NFT-ում և ICA-ում (Լոնդոն), Լինքոլն կենտրոնում (Նյու Յորք), Բեռլինի Kunstwerk-ում, Մադրիդի, Երուսաղեմի, Փարիզի, Սան Պաուլուի, Տոկիոյի, Տորոնտոյի ֆիլմադարաններում և այլուր:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում