Պաշտոնական

Վարչապետն ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ անդամներին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ անդամներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին և Նվեր Մնացականյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի և մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների և ուղղությունների վերաբերյալ: Անկաշկանդ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը միավորման անդամների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած իր աշխատանքային այցից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է «Շիրակ հայրենակցական միավորման» ակտիվ ներգրավումը մարզի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում և հանձնարարել Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ներկայացված ծրագրի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մշակել կոնկրետ առաջարկություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում