Թայֆուն Փիրսելիմօղլուն իր հետ Թուրքիա կտանի հայկական կոնյակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վերջին տարիներին արտադրվում են բազմաթիվ ֆիլմեր, սակայն տարվա կտրվածքով նրանցից միայն 3-4-ն են լավը: Այս մասին լրագրողների հետ զրույցում երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում նշեց թուրք ռեժիսոր ԹայֆունՓիրսելիմօղլուն:

«Վերջին տարիներին Թուրքիայում զարգացել է կինոարտադրությունը, քանի որ ֆիլմերի մեծ մասը ֆինանսավորվում է մշակույթի նախարարության գումարներով: Սակայն կարծում եմ, որ թուրք ռեժիսորների մեծ մասը սխալ է օգտագործում ստացած գումարները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ԹայֆունՓիրսելիմօղլուն:

Թուրք ռեժիսորի «Ես նա չեմ ֆիլմ»-ն ընդգրկված է «Ոսկե ծիրան» փառատոնի Միջազգային խաղարկային մրցույթում: Կինոնկարը Թուրքիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Գերմանիայի համատեղ արտադրություն է:

«Ֆիլմի հիմքում ընկած է մարդկային անհատականության փոփոխությունը: Իմ ֆիլմերում հաճախ է պատահում, երբ մարդ վերցնում է ուրիշի անհատականությունը և ներկայանում դրանով: Անհատականությունը փոխում են հիմնականում գոյատևելու համար: Այս ֆիլմում, թվում է, որևէ պատճառ չկա, որ հերոսը փոխի իր անհատականությունը, սակայն այդպես չէ: Կարծում եմ, յուրաքանչյուրս մեր գլխում ունենք մի ուրիշ կյանք: Ես հարցեր եմ տալիս ֆիլմում, սակայն դրանց չեմ պատասխանում: Տարբեր երկրներում, նաև Թուրքիայում անհատականության փոփոխությունները շատ են»,-նշեց ռեժիսորը:

ԹայֆունՓիրսելիմօղլուն իր գործերն ստեղծելիս ոգեշնչվել է համաշխարհային դասականներից, անվանի մտածողներից: «Ես իմ ֆիլմերի հերոս եմ ընտրում սովորական մարդկանց, որոնց հնարավոր է տեսնել փողոցներում: Դոստոսևսկին ասել է, որ նորմալ մարդիկ սարսափելի են, քանի որ սարսափելի պատմություններ են թաքցնում»,-նշեց նա:

Իր նովելները և պատմվածքները Փիրսելիմօղլուն ֆիլմերի համար դեռևս չի օգտագործում: «Իմ հաջորդ նախագիծը վերջին նովելիս վրա է հիմնված, ես աշխատում եմ իմ սյուժեները ֆիլմերում չօգտագործել`չնայած վերջինի համար բացառություն եմ արել»,-նշեց ռեժիսորը:

«Մի անգամ Անատոլիայում» ֆիլմի դերակատար Էրջան Կեսալը խնդրանքով թուրք ռեժիսորը Հայաստանից իր հետ կտանի հայկական կոնյակ:

ԹայֆունՓիրսելիմօղլուն ավարտել է Անկարայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանը, ապա մեկնելՎիեննա ևԿիրառական արվեստի ակադեմիայում նկարչություն ուսանել: Ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում: Չորս վեպի և պատմվածքների երկու գրքի հեղինակ է: Կինոկարիերան սկսել է որպես սցենարիստ և գրել զանազան կարճամետրաժ ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերի սցենարներ: Ռեժիսորական դեբյուտը «Իմ քեռին» կարճամետրաժ ֆիլմն էր: 2002-ին նկարահանել է իր առաջին լիամետրաժ խաղարկային «Ոչ մի տեղ» ֆիլմը և շարունակել կարիերան «Ռիզա/Մշուշ/Մազ» եռագրությամբ:

«Ես նա չեմ ֆիլմում» միջին տարիքի ամուրի և միայնակ Նիհաթն աշխատում է հիվանդանոցի ճաշարանում: Երբ երիտասարդ գործընկերուհի Այշեն հրավիրում է նրան իր տուն՝ ընթրիքի, նա գնում է, չնայած այն լուրերին, որ նրա ամուսինը՝ Նեջիփը, լուրջ հանցանքի պատճառով բանտում է: Ամուսնական լուսանկարում Նիհաթը նկատում է, որ Այշեի բանտարկյալ ամուսինը շատ նման է իրեն: Այս վտանգավոր հարաբերությունը Նիհաթի կյանքում տեղիք է տալիս շատ ավելի խոր փոփոխությունների, քան նա երբևէ կպատկերացներ:

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը