Մշակույթ

«Մատյան ողբերգության» ստեղծագործությունը՝ նոր ֆիլմի ներշնչանքի աղբյուր. հանրությանը կներկայացվի «Գիրքը» ֆիլմը

5 րոպեի ընթերցում

«Մատյան ողբերգության» ստեղծագործությունը՝ նոր ֆիլմի ներշնչանքի աղբյուր. հանրությանը կներկայացվի «Գիրքը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը նոր ֆիլմի ներշնչանքի աղբյուր է դարձել: Ռուս ռեժիսոր, «Նիկա» մրցանակի դափնեկիր Վիտալի Մանսկին ֆիլմ է նկարահանել մի ժամանակակից հայի մասին, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրտուքը: Մանսկու նոր՝ «Գիրքը» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի Երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում: Կազմակերպիչների տեղեկացմամբ, ֆիլմի հայաստանյան պրեմիերային հուլիսի 14-ին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռեժիսոր Վիտալի Մանսկին ֆիլմի պրեմիերային ընդառաջ՝ հուլիսի 14-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ «Ոսկե ծիրան»-ի նման մակարդակ ունեցող փառատոններ Ռուսաստանի Դաշնությունում կամ չկան, կամ էլ գրեթե չկան:

«Նարեկացին հանճար է, որով հայերը հպարտանում են:Սա հասարակ և միևնույն ժամանակ բարդ ֆիլմ է, և ես անհամբերությամբ սպասում եմ կինոնկարի ցուցադրությանը: Հուսամ, որ մենք կարողացել ենք հասնել մեր առջև դրված նպատակներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Վիտալի Մանսկին:

Ֆիլմն իրականություն է դարձել Մեսրոպ քահանա Արամյանի նախաձեռնությամբ, ով սցենարի համահեղինակն է: Նա ինքն է կինոնկարն ստեղծելու առաջարկով դիմել Մանսկուն: «Ֆիլմի ներշնչանքն ի հայտ է գալիս գրքից, բայց գրքի մասին չէ, այն կյանքի իմաստի մասին է, և բարձրացնում է հարցեր, որոնց մասին խորհում ենք: Մեզ համար մարդկային կյանքը նույնպես մի գիրք է: Մենք բավականին մեծ աշխատանք ենք արել, ֆիլմը նկարահանվել է ամբողջ աշխարհում՝ Ավստրալիայից Արգենտինա, իսկ մենք փորձել ենք ժամանակակից մարդու կյանքը ներկայացնել»,-նշեց Մեսրոպ քահանա Արամյանը:

Ֆիլմն ստեղծողներն աշխատել են կինոնկարի վրա երկու տարի: «Գրքի» գլխավոր հերոսը հայ է: Կինոնկարում հնչում են տարբեր լեզուներով արտահայտություններ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն, առկա են նաև անգլերեն ենթագրեր: Նախատեսվում է այն ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում:

«Երբ Արտավազդ Փելեշյանը նայեց ֆիլմը, ասաց, որ անունը պետք է դնեինք «Ինչո՞ւ», որովհետև այն մեզ մտածելու տեղիք է տալիս, թե ինչու ենք մենք ապրում»,-փաստեց Մեսրոպ քահանա Արամյանը:

ՎիտալիՄանսկին ծնվել է 1963-ին Լվովում: Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը ( Ս. Մեդինսկու արվեստանոց): Ռուսաստանի ամենաճանաչված վավերագրողներից է: Առաջին ֆիլմը նկարահանել է 1989-ին: Ավելի քան 30 ֆիլմի ռեժիսոր է, ավել քան 200 նախագծի պրոդյուսեր: Նրա ֆիլմերը մասնակցել են բազմաթիվ ՄԿՓ-երի (Կանն, Ամստերդամ, Սան Սեբաստիան, Օբերհաուզեն, Սան Ֆրանցիսկո, Լոկառնո, Մյունխեն, Մոնրեալ, Թուրին, Տամպերե, Կրակով, Յամագատա, Շեֆիլդ, Ռիո Դե Ժանեյրո և այլն), արժանացել 30-ից ավելի մրցանակների և ցուցադրվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի, Դանիայի, Շվեդիայի, Իսրայելի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Շվեյցարիայի և այլ երկրների առաջատար հեռուստաալիքներով: 1995-ին պրոդյուսեր Նատալյա Մանսկայայի հետ հավաքել է սիրողական անձնական յուրօրինակ տարեգրությունների արխիվ: 1996-ից հեռուստատեսությամբ վավերագրական կինո է ներկայացնում: Ռուսական 1-ին հեռուստաալիքի «Իրական կինո» ծրագրի մտահղացողն է և հեղինակը: Նույն 1996-ին դարձել REN TV նոր հեռուստաալիքի կինոբաժնի ղեկավարը, իսկ հետո՝ գլխավոր պրոդյուսերը: 1999-2003 թթ. եղել է РТР հանրային հեռուստաալիքի վավերագրական կինոյի արտադրության և ցուցադրության բաժնի ղեկավարը: 2000-ից վավերագրական կինոյի եւ հեռուստատեսության «Դափնու ճյուղ» ազգային մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերն է, 2006-ից` վավերագրական կինոյի Артдокфест ԿՓ-ի նախագահը:

Հազար տարի առաջ Սուրբ Գրիգոր Նարեկացին գրեց աղոթական հայեցողությունների իր «Մատյանը», որը ցայսօր շարունակում է մնալ մարդու հոգևոր աշխարհի խորագույն հայտնություններից մեկը: Մանսկու «Գիրքը» ֆիլմի հերոսը ժամանակակից մարդ է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրտուքը:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում