Քաղաքագետը բացառում է Ադրբեջանի ռազմական միջամտությունը ղարաբաղյան հարցում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը ներկայումս այն իրավիճակում չէ, որ Ղարաբաղյան հարցի լուծման համար ընտրի ռազմական ճանապարհը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` նախօրեին հնչեցրած հայտարարության մասին, ըստ որի` Ադրբեջանն ընդլայնում է իր պոտենցիալը և «ունակ» է խնդիրը լուծել ռազմական ճանապարահով: Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել էր, որ Ադրբեջանն օգտագործում է քաղաքական ու տնտեսական գործոններ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հայ քաղաքագետի խոսքով` այդ հայտարարությունները լուրջ ենթատեքստ չունեն, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս են խոսել Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի շարունակականության մասին: «Նրանց ելույթներում շարունակաբար նշվում է, որ բանակցությունները շարունակվում են և բանակցային գործընթացը իր տեղն ունի հակամարտության մեջ: Բնական է, որ դրա հետ միաժամանակ հնչում են այն հայտարարությունները, որոնք վերաբերում են խնդրի ռազմական լուծմանը: Նրանք պարբերաբար խոսում են իրենց զիվորականների վերապատրաստումների և այլնի մասին, սակայն պարզ է, որ Ադրբեջանն այսօր այն վիճակում չէ, որ խնդրի լուծման համար օգտագործի այն ռազմական բազան, որ ձեռք է բերել տարիներ շարունակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարգարովը:

Նա նշեց, որ այս ելույթում ևս փորձ էր արվում մեղադրել հայկական կողմին և կոծկել Ադրբեջանի ներքին խնդիրները: «Նրանք, նշելով ինչ-ինչ էլեմենտներ, բացարձակապես չեն խոսում իրենց երկրում եղած խնդիրների մասին, որոնք վերաբերում են ինչպես մարդու իրավունքների ոտնահարմանը, այնպես էլ ավտորիտար վարչակարգին և այլն: Եթե երկրում չկա ազատ մամուլ, եթե տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ապա նրանց մեղադրական հայտարարություններն անտեղի են դառնում»,- ասաց քաղաքագետը:

Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների ղեկավարների առաջ Բաքվում ունեցած ելույթում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ իր ղեկավարման 11 տարիների ընթացքում թե՛ եվրոպական առաջնորդները, թե՛ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները երկկողմ ձեւաչափում երբեք ոչ մի խոսք չեն ասել իր վարած ներքին քաղաքականության վերաբերյալ: Նա նշել էր, որ Ադրբեջանն օգտագործում է քաղաքական ու տնտեսական գործոններ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն չէր բացառել, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարահով:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին