Քաղաքականություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արգենտինայում է

2 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արգենտինայում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հարավային Ամերիկա այցելության շրջանակներում ժամանել է Արգենտինա: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հանրային հեռուսատեսության Առաջին լրատվականը, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացել է ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 5-ին տարածաշրջանային այցով մեկնել է Հարավային Ամերիկա. Հանրապետության Նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այցով կլինի Արգենտինայի Հանրապետությունում, հուլիսի 8-10-ը պետական այցով կգտնվի Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, իսկ հուլիսի 10-12-ը՝ պաշտոնական այցով` Չիլիի Հանրապետությունում:

Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա հիշյալ երկրների բարձրագույն ղեկավարության հետ, կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև բազմակողմ փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Այցի արդյունքներով նախատեսված են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում այդ երկրների հետ Հայաստանի համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություններ:

Այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Արգենտինայի, Ուրուգվայի և Չիլիի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, կծանոթանա այդ երկրներում հայկական կառույցների ծավալած գործունեությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում